«Միանշանակ չի կարելի ասել, թե Հայաստան զենիթահրթիռային համալիրը տեղափոխվել է Վրաստանի տարածքով»,֊այս մասին հայտարարել է Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Մղեբրիշվիլին՝ մեկնաբանելով Հայաստանի ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) հայտարարությունը, ըստ որի՝ Վրաստանից Հայաստան մաքսանենգ եղանակով տեղափոխվել է «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիր:
Հիշեցնենք, որ Հայաստանի ԱԱԾ֊ն նման հայտարարություն էր տարածել մարտի 22֊ին՝ նշելով, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, երկու անձ ձերբակալվել է, իսկ նախաքննությունը շարունակվում է։
Վրաստանի ներքին գործերի նախարարը նշել է նաեւ, որ չնայած հայկական կողմի հայտարարությանը, իրենք ներկայում պարզում են դեպքի մանրամասները և առաջիկայում հանրությանը կներկայացնեն ստացված արդյունքները։