ԱՄՆ նախագահի վարչակազմը «գործակալների օրենքը» հակաժողովրդավարական է անվանել: Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիերը մայիսի 28-ի ճեպազրույցում հայտարարել է, որ Վրաստանի խորհրդարանի կողմից օրենքի վրա նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի դրած վետոյի հաղթահարումն անսպասելի չէր, սակայն իրենք հիասթափված են այդ իրողությունից:
Ժան Պիերը կարևորել է օրենքի պատճառով Վրաստանի պատմության մեջ ըբթացող ամենամեծ բողոքի ցույցերը, նաև այն փաստը, որ շատ վրացիներ շատ հստակ արտահայտեցին իրենց դիրքորոշումը։
Ժան Պիերն ասել է՝ քաղաքացիական հասարակությունը խեղդվում է ավտորիտար կառավարությունների կողմից. «Դա (օրենքը-հեղ.) այլակարծությունը ճնշելու գործիք է: Սա այն չէ, ինչ անում են ժողովրդավարները»:
Խորհրդարանը հաղթահարեց «գործակալների օրենքի» վրա դրված վետոն