Վրաստանի խորհրդարանը 84 ձայնով հաղթահարեց «գործակալների օրենքի» վրա նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի դրած վետոն։ Գործընթացը տեղի ունեցավ բողոքի ակցիայի ֆոնին։
«Ռուսական օրենքի» վրա դրած վետոյի հաղթահարմանը կողմ քվեարկող 84 պատգամավորների շարքում են նաև Ախալքալաք-Նինոծմինդայից ընտրված հայազգի պատգամավորներ Սամվել Մանուկյանն ու Սումբատ Կյուրեղյանը:
Վետոյի հաղթահարումից հետո քննադատող հայտարարություններով հանդես եկան վրաստանյան հասարակական կազմակերպությունները, Վրաստանի Արևմտյան գործընկերները, այդ թվում՝ Եվրահանձնաժողովի բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը և Եվրահանձնաժողովը, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի խոսնակ Մեթյու Միլլերը, Հելսինկյան հանձնաժողովը և այլք:
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հեռավար դիմել է խորհրդարանի դիմաց հավաքված «գործակալների օրենքի» դեմ բողոքի ցույցի մասնակիցներին։ Նախագահը հանրաքվե անցկացնելու նախաձեռնությամբ է հանդես եկել:
Վրաստանի խորհրդարանի կողմից «գործակալների օրենքի» վրա նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի դրած վետոն հաղթահարելուց հետո, վարչապետ Իրակլի Կոբախիձեն կառավարությունում հրավիրած ճեպազրույցում ասել է, որ պատժամիջոցների մասին խոսելն իրենց համար «անլուրջ» է։
Թբիլիսի-Երևան-Թբիլիսի երկաթգծի վերականգնման աշխատանքները մեկնարկել են:
Այսօրվանից՝ 2024 թվականի մայիսի 28-ից, Վրաստանի քաղաքացիները կարող են Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն մեկնել առանց վիզայի։
Թբիլիսիի քաղաքային դատարանում այսօր` մայիսի 28-ին, կայացել է «գործակալների մասին» օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակից, դերասանուհի Նատալյա Կղիփշիձեի դատավարությունը։
«Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան» (GYLA) Հատուկ քննչական ծառայությանը (ՀՔԾ) կոչ է արել հետաքրքրվել Հատուկ առաջադրանքների վարչության տնօրեն Զվիադ Խարազիշվիլիի լրատվամիջոցներին տված մեկնաբանություններով և սկսել հետաքննություն։
Վրաստանի Ազգային բանկն արտարժույթի աճուրդում վաճառքի է հանել 60 մլն դոլար, բայց վաճառվել է 48,7 մլն-ը։