Դատապարտում ենք ռուսական ոճով օրենքի բռնի ընդունումը. Հելսինկյան հանձնաժողով

Վրաստանի խորհրդարանի կողմից «գործակալների օրենքի» վրա դրված վետոյի հաղթահարումից հետո Հելսինկյան հանձնաժողովը հայտարարել է, որ «խստորեն դատապարտում են Վրաստանի կառավարության կողմից ռուսական ոճի օրենքի բռնի ընդունումը և բռնաճնշումների ավելի բուռն արշավը, որ սկսվել է»:

Հայտարարության մեջ նշվում է, որ օրենքի վերջնական ընդունումը հարված է վրացական ժողովրդավարությանը և ժողովրդի եվրատլանտյան ապագային։

«Սա Կրեմլի մեքենայությունների հետևանքն է, որը երկար ժամանակ ձգտել է իր կայսերական նպատակների համար գրավել իր հարևաններին, հատկապես Ուկրաինայի և Վրաստանի հնագույն քաղաքակրթությունները, որոնց պատմությունն ու մշակույթը նախորդել են Մոսկվային»,- նշված է հայտարարության մեջ:

Հելսինկյան հանձնաժողովը նաև հայտարարել է, որ «անհամբեր սպասում են Կոնգրեսում MEGOBARI ակտի առաջխաղացմանը՝ Վրաստանի ժողովրդի կամքի վրա կատարված այս հարձակման համար պատասխանատվություն կրելու»:

ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի խոսնակ Մեթյու Միլլերի խոսքով, Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության գործողությունները և հակաարևմտյան հռետորաբանությունը սպառնում են Վրաստանի ժողովրդավարական հետագծին, ապագա տնտեսական անվտանգությանը, ԵՄ անդամակցությանը, ինչպես նաև վտանգի տակ են դնում ԱՄՆ-Վրաստան հարաբերությունները։

Խորհրդարանը հաղթահարեց «գործակալների օրենքի» վրա դրված վետոն