Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հեռավար դիմել է խորհրդարանի դիմաց հավաքված «գործակալների օրենքի» դեմ բողոքի ցույցի մասնակիցներին։
Նախագահը հանրաքվե անցկացնելու նախաձեռնությամբ է հանդես եկել: Նա ցուցարարներին զայրույթը զսպելու և գործի անցնելու կոչ է արել:
«Բանն այն է, որ պետք է պատրաստվենք. առաջին հերթին հանրաքվե է անհրաժեշտ, այսինքն՝ այս էներգիան, որ կա ձեր մեջ, պետք է օգտագործեք ստորագրություններ հավաքելու ուղղությամբ և բերեք ինձ մոտ հանրաքվեի պահանջը` մենք եվրոպական ապագա՞ ենք ուզում, թե՞ ռուսական ստրկություն, և ես կստորագրեմ»,- ասել է Զուրաբիշվիլին:
Նախագահն ընդգծել է՝ 84 հոգի միայնակ չի կարող որոշել, բոլորը (նկատի ունի ժողովրդին-հեղ.) միասին պետք է որոշեն։
Խորհրդարանը հաղթահարեց «գործակալների օրենքի» վրա դրված վետոն