Խորհրդարանի հետնամուտքի առջևից ցույցը ցրեցին

Վրաստանի խորհրդարանի շենքի հետնամուտքի առջև կանգնած քաղաքացիներին, որ առավոտից բողոքում էին «գործակալների մասին» օրենքի դեմ, իրավապահները ստիպեցին լքել այդ տարածքը։ Ցուցարարներին Չիտաձեի փողոցով տարան դեպի խորհրդարանի դիմացի հատված, որպեսզի քիչ առաջ աղմկահարույց օրենքի ընդունմանը կողմ քվեարկած «Վրացական երազանքի» պատգամավորները դուրս գան խորհրդարանի շենքից։

Դրան հետևեցին քաղաքացիների բղավոցները։ Ցուցարարները վանկարկում են՝ ստրուկներ, ռուսներ, դավաճաններ։

Այս պահին Չիտաձեի փողոցն ամբողջությամբ փակել են իրավապահները։

Ակցիան ընթանում է օրենսդիր մարմնի շենքի դիմաց։