«Ռուսական օրենքի» վերջին քննարկումը` կրկին առանց լրագրողների ներկայության

Այսօր՝ մայիսի 28-ին, Վրաստանի խորհրդարանը քննարկելու է «գործակալների մասին» օրենքի վերաբերյալ նախագահի վետոն։ Դա տեղի կունենա օրենսդիր մարմնում, որտեղ արդեն իսկ արգելված է առցանց լրատվամիջոցների մուտքը, այդ թվում՝ հավատարմագրված լրագրողների։

Խորհրդարան մուտք գործել թույլատրվել է միայն որոշ հեռուստատեսությունների, իսկ մյուս լրատվամիջոցների համար արգելքը գործում է ապրիլի 8-ից՝ այն օրվանից, երբ «ռուսական օրենքը» ներառվեց խորհրդարանի բյուրո։

Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ «դրա նպատակը Վրաստանի խորհրդարանի պալատում աշխատանքային և անվտանգ միջավայրի ապահովումն է»։

Սակայն, իշխող թիմի ներկայացուցիչները բազմիցս հայտարարել են, որ արգելքի պատճառը առցանց լրատվամիջոցների ներկայացուցիչների բողոքն է «ռուսական օրենքի» դեմ։