Վրաստանի ֆինանսների փոխնախարար Գիորգի Կակաուրիձեի խոսքով, «գործակալների օրենքի» շուրջ երկրում ստեղծված իրավիճակը երկար շարունակվելու դեպքում, բացասական ազդեցություն կունենա տնտեսության վրա։
Այս մասին Կակաուրիձեն հայտարարել է այսօր՝ մայիսի 27-ին, խորհրդարանի առողջապահության հանձնաժողովի նիստում։
Առողջապահության կոմիտեի նախագահ Զազա Լոմինաձեն Կակաուրիձեին հարցրել է, թե ինչպես է Վրաստանի ներկա քաղաքական իրավիճակն ազդում երկրի ֆինանսական և տնտեսական կայունության վրա:
Կակաուրիձեն պատասխանել է. «Դժվար է կանխատեսել, թե ինչպես կշարունակվի այս իրավիճակը։ Առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում, եթե երկրում իրավիճակը ավարտվի և հանդարտվի, ապա ընդհատումներ չեն լինի, մակրոտնտեսական իրավիճակը կշարունակվի այնպես, ինչպես նախատեսել էինք։ Վերլուծելով, սակայն, մի քանի տարբեր սցենար, ապա այդ դեպքում կարելի է ասել, որ հիշյալ զարգացումները բացասաբար կանդրադառնան առաջին հերթին զբոսաշրջության վրա»։
Ըստ նրա` զբոսաշրջության պատճառով տնտեսության վրա բացասական ճնշում կլինի. թե որքան կտևի նման իրավիճակը, փոխնախագահը դժվարացել է կանխատեսել։
Ի դեպ, շուրջ երկու ամիս է, ինչ երկրում հազարավոր բողոքի ակցիաներ են տեղի ունենում՝ կապված իշխող կուսակցության խորհրդարան բերած «գործակալների օրենքի» պատճառով։ Վրաստանում շարունակվող բողոքի ալիքին միանում են նաև վրացի էմիգրանտները տարբեր երկրներից։
Արևմտյան գործընկերները զգուշացնում են Վրաստանի իշխանություններին, որ օրենքի կիրարկումը կխոչընդոտի Վրաստանի եվրաինտեգրմանը։