Պրոֆեսորներն ու ուսուցիչները Թբիլիսիում ընդդեմ «գործակալների օրենքի» երթ են անցկացնում։ Նրանք հավաքվել են Վակեի այգում, որտեղից երթով շարժվում են դեպի Թբիլիսիի պետական համալսարան։
«Գործակալների օրենքի» դեմ բողոքում են համալսարանի դասախոսներ, գիտնականներ, հետազոտողներ և այլք։
«Մենք միանում ենք արդար և ժողովրդավարական քաղաքացիական բողոքին՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի, որը վրացական իշխանությունները բազմիցս փորձել են ճնշել»,- նշել են երթի մասնակիցները։
Ըստ նրանց` բողոքը ճնշելու և լռեցնելու նպատակով կառավարությունը փորձում է խարխլել վրացական բուհերի ինքնավարությունը, արտահայտվելու և ակադեմիական ազատությունը։
Պրոֆեսորներն ու ուսուցիչներն ասում են, որ օրենքի կիրարկումը լուրջ վնաս կհասցնի Վրաստանի կրթական և գիտական հեղինակությանը, կվերացնի ակադեմիական ազատությունը և կխոչընդոտի միջազգային համագործակցությանը։