Թբիլիսիի պետական համալսարանի երկրորդ մասնաշենքում, որտեղ Իրակլի Կոբախիձեի դասախոսությանը զուգահեռ բողոքի ցույց էր ընթանում, մասնակիցների նկատմամբ ֆիզիկական բռնություն են կիրառել։
Համացանցում տարածված կադրերից երևում է, որ քաղաքացիական հագուստով մարդիկ հարձակվում են ցույցի մասնակիցների վրա։
Ակցիայի մասնակիցներից մեկն ասել է, որ Կոբախիձեին պաշտպանող անձինք հարձակվել են իրենց վրա, հայհոյել և բռնության ենթարկել։
Ի դեպ, այսօր առավոտից երիտասարդները հավաքված են ԹՊՀ–ի երկրորդ մասնաշենքի մոտ, որտեղ Կոբախիձեն դասախոսություն է կարդում։ Հավաքված ուսանողներն ասել են, որ Կոբախիձեն համալսարան չի մտել կենտրոնական մուտքով և դասախոսությունից հետո նրան «գաղտագողի» են դուրս հանել։