Այսօր՝ մայիսի 24-ին, Զուգդիդիի մունիցիպալիտետում այս ամսվա ընթացքում ֆեմիցիդի արդեն 4-րդ դեպքն է գրանցվել։ Ամուսինը բութ առարկայով ծեծի է ենթարկել կնոջը, ինչի արդյունքում վերջինս մահացել է, լուրը հաստատել է Ներքին գործերի նախարարությունը։
Մինչ այդ, օրեր առաջ, մայիսի 22-ին Ռուսթավիում տղամարդը որսորդական հրացանով սպանել է կնոջն ու կնոջ մորը։
Վրաստանում ֆեմիցիդի դեպքերի աճին արձագանքել է Վրաստանի օմբուդսմեն Լևան Իոսելիանին։ Իոսելիանիի խոսքով՝ «երկրի այլ մարտահրավերների հետ մեկտեղ չպետք է անտեսվեն կանանց կյանքի, առողջության և անվտանգության իրավունքները»:
Ֆեմիցիդը (կնասպանությունը) կանանց և աղջիկների սպանությունն է՝ գենդերային պատկանելության հիմքով, որը պայմանավորված է գենդերային անհավասարության և տնտեսապես կախվածության մեջ լինելու հանգամանքներով։
Կարդացեք նաև՝
Ֆեմիցիդի հերթական դեպքը Վրաստանում․ ի՞նչ է կարծում փորձագետը