Ամերիկայի Միացյալ Նահանգները վիզային պատժամիջոցներ է պատրաստվում մտցնել իշխող «Վրացական երազանք» կուսակցության կառավարության ներկայացուցիչների և նրանց ընտանիքի անդամների նկատմամբ։ Պատճառը «գործակալների մասին» օրենքն է, դրա հետ կապված զարգացումները, այդ թվում՝ «բողոքի ակցիաները ճնշելու համար օգտագործվող ռեպրեսիվ մարտավարությունը»։ ԱՄՆ-ում, սակայն, դեռ հույս ունեն, որ «Վրացական երազանքը» կհրաժարվի օրենքից։
Վրաստանի իշխող կուսակցության քաղխորհուրդն արձագանքել է «Վրացական երազանքի» կառավարության ներկայացուցիչների նկատմամբ վիզային սահմանափակումներ մտցնելու Ամերիկայի Միացյալ Նահանգների որոշմանը։ Իշխող թիմը ԱՄՆ-ի կառավարությանը մեղադրել է 2012 թվականից «հակավրացական հռետորաբանության» մեջ և նշել, որ այն հատկապես ակտիվացել է 2021-22 թվականներին:
Վրաստանի ընդդիմադիր կուսակցությունները համատեղ հայտարարությամբ են հանդես եկել և նշել, որ ԱՄՆ-ի աջակցությունը պայմանավորված է Վրաստանի ազատ քաղաքացիների շարունակական, սկզբունքային, խաղաղ բողոքով, «որին օլիգարխ Իվանիշվիլիի կառավարությունը պատասխանում է բռնությամբ»:
ԱՄՆ-ն աջակցում է վրաց ժողովրդի՝ սեփական ապագան ընտրելու իրավունքին, X սոցիալական ցանցում գրել է պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ, Վրաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Բասը։
Վենետիկի հանձնաժողովի փոխնախագահ Վերոնիկա Վելոկվան Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի մշտական հանձնաժողովի նիստում ասել է, որ Վրաստանում ընդունված «գործակալների օրենքը» նման է այն օրենքներին, որոնք ընդունվել են Ռուսաստանում, Ղրղզստանում և Հունգարիայում։
Եվրահանձնակատար Օլիվեր Վարհեյը պատասխանել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին ուղղված «սպառնալիքի» մասին հայտարարությանը։ Եվրահանձնաժողովի կայքում հրապարակված հայտարարության մեջ Վարհեյը մտահոգություն է հայտնում, որ իր հեռախոսազրույցի մի հատվածն ամբողջությամբ հանվել է համատեքստից։
Ամերիկայի Միացյալ Նահանգների Սենատը կքննարկի Վրաստանի դեմ պատժամիջոցների նոր՝ երկկուսակցական օրինագիծը:
«Օտարերկրյա ազդեցության թափանցիկության օրինագծի» վրա Վրաստանի նախագահի վետոյի հաղթահարումը կազդի Վրաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների հարաբերությունների վրա, հայտնել է Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։
Մայիսի 24-ին Թբիլիսիի երեք տարբեր վայրերից «գործակալների օրենքի» դեմ երթ է անցկացվել:
Վրաստանի քաղաքացիության վերականգման և քաղաքացիություն ստանալու կարգում փոփոխություններն ուժի մեջ են մտել: