Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի խոսքով, ինքը ծանոթացել է «գործակալների օրենքի» վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի եզրակացությանը: Վարչապետը՝ «որպես իրավաբան», ասել է, որ «Վենետիկի հանձնաժողովը հրաժարվել է մասնագիտական արժանապատվությունից»։
Ըստ Կոբախիձեի՝ եզրակացության մեջ կան «բազմաթիվ աբսուրդային գրառումներ ու կեղծիքներ»։
«Վենետիկի հանձնաժողովի փաստաթղթում բազմաթիվ կեղծիքներ կան, և այդ կեղծիքների հետ կա լիովին անհեթեթ իրավական հիմնավորում՝ առանց որևէ փաստարկի: Բայց հասարակությունն ի վերջո տեսնում է ոչ թե Վենետիկի հանձնաժողովի ասածը, այլ տեսնում է ճշմարտությունը: Սա այն լուրջ ձեռքբերումներից մեկն է, որը մենք ունենք այս երկու-երեք տարիների ընթացքում»,- ասել է Կոբախիձեն։
Ի դեպ, մայիսի 21-ին Վենետիկի հանձնաժողովը հրապարակեց իր բացասական եզրակացությունը «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» վրացական օրենքի վերաբերյալ: Հանձնաժողովը կառավարությանը «խստորեն խորհուրդ է տալիս» չեղարկել «գործակալների մասին օրենքը» ներկայիս տեսքով։ Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը սակայն, հանձնաժողովի կարծիքն անհիմն է որակում: ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է անում չանտեսել Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը:
«Գործակալների օրենքի» կիրարկման դեպքում ԱՄՆ-ն քայլեր կձեռնարկի