Եթե Վրաստանի դեմոգրաֆիկ քաղաքականությունը և ռազմավարությունը չփոխվի, ապա, ըստ ՄԱԿ-ի հետազոտության և դեմոգրաֆիկ իրավիճակի կանխատեսումների՝ երկրի բնակչությունը 2050 թվականին կլինի 2 985 000։ Այս մասին ասվում է «Տեղեկատվության ազատության զարգացման ինստիտուտ»֊ի (IDFI) կողմից հրապարակված հայտարարության մեջ:
Ըստ հայտարարության՝ մարդահամարի արդյունքներով Վրաստանի բնակչության թիվը 2002 թվականի տվյալների (4 371 535 մարդ) համեմատ նվազել է 15%-ով և բնակչության ընդհանուր թիվը կազմել է 3 713 804:
«Չնայած, վերջին տարիներին ծնելիության ցուցանիշում բացասական միտումներ չեն նկատվել, դեմոգրաֆիկ հարցերով փորձագետների ենթադրությունների համաձայն, այս ցուցանիշը զգալիորեն կնվազի: Ենթադրությունների հիմքում ընկած է այն, որ 2017-2018 թվականներից ամուսնական և վերարտադրողական տարիքի մեջ են մտնում 90֊ականներին ծնված երիտասարդները, երբ Վրաստանում ծնելիությունը ցածր էր»,֊ասվում է հայտարարության մեջ: