Թբիլիսիի ամառային մանկապարտեզներում գրանցումը կսկսվի հունիսի 5-ին ժամը 10:00-ին և կշարունակվի մինչև հունիսի վերջ, հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն:
Գրանցումը կկատարվի էլեկտրոնային եղանակով՝ Թբիլիսիի մանկապարտեզների կառավարման գործակալության կայքում։ Մանկապարտեզներում կգրանցվեն Թբիլիսիի պետական մանկապարտեզների 2-ից 6 տարեկան երեխաները, այդ թվում՝ նրանք, ովքեր սեպտեմբերին առաջին դասարանի աշակերտ կդառնան։
Թբիլիսիի քաղաքապետի խոսքով, 45-ի փոխարեն այս տարի ամառային մանկապարտեզների նախագծի շրջանակներում կաշխատեն 50 մանկապարտեզներ, որոնք կսպասարկեն մինչև 18 հազար երեխայի։ 50 ամառային մանկապարտեզներում կաշխատի շուրջ 3 հազար 100 աշխատակից, նրանք կստանան կրկնակի աշխատավարձ։ Ծրագիրը ֆինանսավորվելու է մայրաքաղաքի 2024 թվականի բյուջեից մինչև 6 մլն լարիով։
«Մանկապարտեզներն ընտրվել են աշխարհագրական սկզբունքով, որպեսզի դրանք հավասարապես հասանելի լինեն Թբիլիսիի բոլոր թաղամասերի բնակիչների համար»,- ասել է Կալաձեն։
Թբիլիսիի ամառային մանկապարտեզների ցանկը այստեղ։