Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն արձագանքել է Վենետիկի հանձնաժողովի` «գործակալների օրենքի» վերաբերյալ եզրակացությանը: Հարցի շուրջ իշխող ուժի կենտրոնական գրասենյակում ճեպազրույց է անցկացրել կուսակցության անդամ, պատգամավոր Սալոմե Քուրասբեդիանին։
Վենետիկի հանձնաժողովի 24 էջանոց զեկույցը, որը բացատրում է, թե ինչու է «գործակալների օրենքը» հակասում «Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի» և «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին դաշնագրի» մի շարք հոդվածների, պարունակում է քաղաքական ուղերձներ և չունի իրավական հիմնավորում։
Ըստ Քուրասբեդիանիի՝ Վենետիկի հանձնաժողովին «գրել են տվել» (հավանաբար՝ նկատի ունի՝ թելադրել են-հեղ.), որ «ոչ կառավարական կազմակերպությունների և լրատվամիջոցների թափանցիկությունը վատ է և ոչ ժողովրդավարական»։
«Ակնհայտ է, որ այս ամենը խաթարում է կառույցի վստահությունը և այն արժեքները, որոնց պետք է ծառայի այն»,- ասել է Քուրասբեդիանին։
Ըստ իշխող կուսակցության՝ Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունն ապացուցեց, որ «թափանցիկության օրենքի» դեմ իրավական կամ այլ տեսակի փաստարկ չկա. «Մենք գտնում ենք, որ Վենետիկի հանձնաժողովի եզրակացության մեջ բազմաթիվ չհիմնավորված և հակասական իրավական փաստարկներ, ինչպես նաև փաստերի մի շարք կոպիտ խեղաթյուրումներ կան, որոնք էլ ավելի նոր են դարձնում կոնկրետ խմբերի արմատականացումը»: