ԱՄՆ ռազմաօդային ուժերի շտաբի պետ, նախագահ, պաշտպանության նախարարի (ՊՆ) և Ազգային անվտանգության խորհրդի գլխավոր ռազմական խորհրդական, գեներալ Չարլզ Բրաունը մտահոգություն է հայտնել Վրաստանում Ռուսաստանի ազդեցության առնչությամբ։ Նա վերահաստատել է՝ ԱՄՆ-ն հավատարիմ է մնալու Վրաստանի ինքնիշխանությանը:
«Անցյալ շաբաթ ես հանդիպեցի ՆԱՏՕ-ի իմ գործընկերների հետ։ Մենք անընդհատ խոսում ենք այն մասին, թե ինչպես ենք միասին աշխատում ՆԱՏՕ-ի գործընկեր պետությունների ինքնիշխանության, ինչպես նաև Եվրոպայում անվտանգության ընդհանուր իրավիճակի համար»,- ասել է Բրաունը։
Բրաունը չի պատասխանել այն հարցին, թե Վրաստանում ընթացող գործընթացներն ինչպես կազդեն ՆԱՏՕ-ին Վրաստանի ինտեգրման վրա. «Ես քաղաքական որոշում կայացնող չեմ։ Բայց, գիտեք, իմ՝ որպես զինվորականի տեսանկյունից, դա վերաբերում է նաև տարբեր ազգերի քաղաքացիների անվտանգությանը»:
Հիշեցնենք, մայիսի 18-ին Վրաստանի նախագահը վետո է դրել «գործակալների օրենքի» վրա։ Նրա խոսքով՝ դա «ռուսական օրենք» է և հակասում է թե՛ երկրի սահմանադրությանը, թե՛ եվրոպական չափանիշներին։
Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի խոսքով, խորհրդարանը կհաղթահարի «գործակալների օրենքի» վերաբերյալ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի վետոն:
Իշխող «Վրացական երազանքը» երրորդ ընթերցմամբ ընդունել է «ռուսական օրենքը»՝ հանրային լայնածավալ բողոքի ակցիաների և արևմտյան գործընկերների քննադատության ֆոնին։