Երիտասարդներն այսօր «գործակալների օրենքի» դեմ երթ կանցկացնեն

«Դասադուլ արա Վրաստանի համար». «Դափիոնի» երիտասարդական շարժումը մայիսի 21-ին, ժամը 15:00-ին ցույց-երթ է հայտարարել խորհրդարանի դիմաց։

Երիտասարդները բոլորին դասադուլի և գործադուլի կոչ են անում՝ նշելով, որ «գործակալների մասին օրենքի» դեմ պայքարը պետք է շարունակական լինի, «քանի դեռ չեն հաղթել»:

«Հարգելի վրացիներ, մենք շարունակում ենք մեր անընդմեջ գործողությունները։

Մայիսի 21-ի ժամը 15:00-ից հավաքվելու ենք Խորհրդարանի դիմաց, այնուհետև կիրականացնենք աղմկոտ, եռանդուն, հզոր ու հայրենասիրական երթ՝ օրենքի լիովին պահպանմամբ»,- ասված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, մայիսի 18-ին Վրաստանի նախագահը վետո է դրել «գործակալների օրենքի» վրա։ Նրա խոսքով՝ դա «ռուսական օրենք» է և հակասում է թե՛ երկրի սահմանադրությանը, թե՛ եվրոպական չափանիշներին։

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի խոսքով, խորհրդարանը կհաղթահարի «գործակալների օրենքի» վերաբերյալ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի վետոն:

Իշխող «Վրացական երազանքը» երրորդ ընթերցմամբ ընդունել է «ռուսական օրենքը»՝ հանրային լայնածավալ բողոքի ակցիաների և արևմտյան գործընկերների քննադատության ֆոնին։