Վրաստանում երիտասարդները խորհրդարանի դիմաց հերթական բողոքի ցույցն են անցկացնում «գործակալների մասին» օրենքի նախագծի դեմ։ Խորհրդարանի մոտ են նաև «ռուսական օրենքի» դեմ բողոքող 12-րդ դասարանցիները։ Նրանք այսօր ավարտեցին դպրոցը։
Երիտասարդները խորհրդարանի մոտ ծածանում են «Ապագան մերն է» մակագրությամբ պաստառ։ Ցուցարարները վանկարկում են՝ «Ոչ ռուսական ռեժիմին», «Վրաստան»։
Ռուսթավելիի պողոտայում ոստիկաններ են մոբիլիզացված, որոնք ցույցի մասնակիցներին թույլ չեն տալիս փակել ճանապարհը։
Իշխող «Վրացական երազանքը» երրորդ ընթերցմամբ ընդունել է «ռուսական օրենքը»՝ հանրային լայնածավալ բողոքի ակցիաների և արևմտյան գործընկերների քննադատության ֆոնին։