Թբիլիսիի Ռուսթավելիի պողոտայում «գործակալների օրենքի» դեմ բողոքող քաղաքացիները կրկին ցույց են անցկացնում։
Ռուսթավելիի պողոտան ժամը 21։00-ի սահմաններում փակվել է։ Մինչ այդ քաղաքի փողոցներում երթ է կազմակերպվել։
Ցույց է անցկացվել նաև Բաթումիում։ Ուսանողների և դպրոցականների կողմից կազմակերպված օրինագծի դեմ բողոքի ցույցը մեկնարկել է Բաթումիի Շոթա Ռուսթավելիի անվան պետական համալսարանից։ Ցուցարարները պաստառներով, Վրաստանի և Եվրամիության դրոշներով են։