Վրաստանի Հանրային պաշտպանի գրասենյակը տեղեկացրել է, որ ապրիլի 15-ից մայիսի 17-ն ընկած ժամանակահատվածում օմբուդսմենի ներկայացուցիչներն այցելել են «ռուսական օրենքի» դեմ ցույցերի բերման ենթարկված 180 անձի։
Օմբուդսմենի գրասենյակը նշել է՝ 180 անձից 93-ը հայտնել են ոստիկանության կողմից ոչ պատշաճ վերաբերմունքի մասին։
«71 անձ խնդրել է արձագանքել միջադեպերին, ինչից ելնելով մենք կապվել ենք հատուկ քննչական ծառայության հետ: Թեժ գծով ստացվել է 382 հաղորդագրություն»,- ասվում է հաղորդագրությունում։
Իշխող «Վրացական երազանքը» երրորդ ընթերցմամբ ընդունել է «ռուսական օրենքը»՝ հանրային լայնածավալ բողոքի ակցիաների և արևմտյան գործընկերների քննադատության ֆոնին։ Վրաստանի խորհրդարանը «գործակալների մասին օրենքն» ուղարկել է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին` ստորագրելու: Հայտնի է, որ Զուրաբիշվիլին մտադիր է վետո դնել օրենքի վրա։