Թբիլիսիում «գործակալների օրենքի» բողոքի ցույցերի մասնակից 31-ամյա Գիորգի Օկմելաշվիլիին մեղադրանք է առաջադրվել։ Փաստաբանի խոսքով, Օկմելաշվիլին մեղադրվում է ոստիկանի վրա հարձակվելու և «թմրամիջոց պահելու» համար։
Օկմելաշվիլին ձերբակալվել է մայիսի 15-ին աշխատանքի գնալիս: Նրա մեքենան տեղափոխել են տուգանային հրապարակ։ Ոստիկանությունը խուզարկել է Օկմելաշվիլիի «Լիմոնի» գովազդային ընկերությունը և աշխատասենյակը։
Ձերբակալությունից հետո ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) տարածած նախնական հայտարարության մեջ, որին կցվում է ՆԳՆ-ի տեսագրությունը, գրված է, որ Օկմելաշվիլին ձերբակալվել է ոստիկանների վրա հարձակվելու մեղադրանքով։ Այս հոդվածը նախատեսում է ազատազրկում մինչև 7 տարի ժամկետով։
Ըստ Օկմելաշվիլի ընտանիքի և փաստաբանի՝ մայիսի 16-ին մեղադրական եզրակացությունը երկու անգամ հետաձգվել է։
Իշխող «Վրացական երազանքը» երրորդ ընթերցմամբ ընդունել է «ռուսական օրենքը»՝ հանրային լայնածավալ բողոքի ակցիաների և արևմտյան գործընկերների քննադատության ֆոնին։ Վրաստանի խորհրդարանը «գործակալների մասին օրենքն» ուղարկել է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին` ստորագրելու: Հայտնի է, որ Զուրաբիշվիլին մտադիր է վետո դնել այս օրենքի վրա։