Վրաստանի կառավարությունը 2024 թվականի մայիսի 17-ը հայտարարել է ոչ աշխատանքային օր։
Վրաստանի խորհրդարանի դիմաց «գործակալների մասին» օրենքի դեմ բողոքի ակցիայի մասնակիցները մայիսի 16-ին ևս փակել էին Ռուսթավելիի պողոտան։
Թբիլիսիի Ռուսթավելիի պողոտայում «Մայրերի երթ» է ընթացել: «Մայրերն ընդդեմ ռուսական օրենքի» պաստառով երթի առաջին շարքում երեխաներն են:
Եվրախորհրդարանը (ԵԽ) Վրաստանի կառավարությանը կոչ է անում հետ կանչել «ռուսական օրենքը», քանի դեռ ավելի խոր տարաձայնություններ չեն առաջացել երկրի ներսում, և ավելի շատ չեն վտանգվել Վրաստանի միջազգային կարգավիճակն ու եվրոպական ապագան։
ԱՄՆ սենատոր, Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բեն Քարդինը և Եվրամիության ու 14 երկրների արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը Վրաստանում «գործակալների մասին օրենքի» ընդունման վերաբերյալ հայտարարություն են տարածել:
«Եվրամիությունը կդադարեցնի անդամակցության գործընթացը, եթե Վրաստանում ուժի մեջ մտնի «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը»:
Վրաստանյան 120 հասարակական կազմակերպություններ (ՀԿ) համատեղ հայտարարությամբ են հանդես եկել` պահանջելով, որ կառավարությունը անվերապահորեն հետ կանչի «ռուսական» օրենքը։
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանթա Փաուերը կտրականապես դատապարտում է Վրաստանի խորհրդարանում «օտարերկրյա ազդեցության մասին օրենքի» ընդունումը:
Մայիսի 15-ին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի և վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։
Վրաստանի տեխնիկական համալսարանը չի աջակցի «գործակալների օրենքի» դեմ ուսանողների դասադուլին. հանրահավաքի մասնակիցներին և համալսարան այցելած լրագրողներին ասել է ռեկտոր Դավիթ Գուրգենիձեն։
Ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ) պետական գույքը վնասելու մեղադրանքով ձերբակալել է երկու ցուցարարի։
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն պաշտոնական այցով Թուրքիայում է:
Վրաստանի Ազգային բանկը (ԱԲ) 60 մլն դոլար է վաճառել: Ըստ ԱԲ հաղորդագրության՝ որոշումը կայացվել է վերջին օրերին արտարժույթի շուկայում «զարգացող աժիոտաժային գործընթացների» պատճառով, որն ուղեկցվել է միանվագ խոշոր գործարքներով։
Խորհրդարանը 87 ձայնով հաղթահարեց ընտրություններում կանանց քվոտայի վերացման վետոն։ Այս խնդրի կողմնակիցների թվում 14 կին պատգամավոր կա. բոլորն էլ խորհրդարանական մեծամասնության անդամներ են։