ԵՄ երկրների արտգործնախարարները դիմել են ցուցարարներին

Վրաստանում գտնվող Լիտվայի, Էստոնիայի, Իսլանդիայի և Լատվիայի արտաքին գործերի (ԱԳ) նախարարները միացել են «գործակալական օրենքի» դեմ ակցիա-երթին։ Ցուցարարների հետ նրանք Ռուսթավելիի պողոտայով քայլել են դեպի խորհրդարանի շենք։

Խորհրդարանի դիմացի բեմից նախարարները դիմել են հավաքված ցուցարարներին։ Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը հայտարարել է, որ ցանկանում է տեսնել վրացիների եվրոպական ապագան. «Մենք երբեք չենք լքի ձեզ, բայց մեզնից յուրաքանչյուրը պետք է կերտի մեր ազգերի ճակատագիրը…»:

Լանդսբերգիսը ցուցարարներին վրացերենով հարցրել է՝ «Ո՞ւր ենք գնում», որին ի պատասխան ցուցարարներն ասել են՝ «Եվրոպա՛», ի պատասխան վանկարկել են՝ «շնորհակալ ենք Եվրոպա»։

Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահկնան ասել է. «Դուք ազգովի որոշել եք ձեր ճանապարհը դեպի Եվրոպա, մենք բոլորս միասին կանենք ամեն ինչ այդ ճանապարհը շարունակելու համար»: Էստոնացի նախարարը ցուցարարների հետ վրացերեն վանկարկել է՝ «Սաքարթվելո՛» (Վրաստան)։

Թորդիս Կոլբրուն Ռեյկֆյորդ Գիլֆադոտտիրին իր հերթին նկատել է. «Այսօր ես այստեղ եմ, դուք միայնակ չեք, դուք վայելում եք մեր հարգանքը»:

Իշխող «Վրացական երազանքը» երրորդ ընթերցմամբ ընդունել է «ռուսական օրենքը»՝ հանրային լայնածավալ բողոքի ակցիաների և արևմտյան գործընկերների քննադատության ֆոնին։ Վրաստանի խորհրդարանը «գործակալների մասին օրենքն» ուղարկել է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի ստորագրությանը: Հայտնի է, որ Զուրաբիշվիլին մտադիր է վետո դնել այս օրենքի վրա։

ԵՄ երկրների արտգործնախարարների ուղերձը՝ Թբիլիսիում