ՆԱՏՕ-ի խոսնակ Ֆարահ Դահլալլահի խոսքով, «օտարերկրյա գործակալների» մասին օրենքն ընդունելու վրացական կառավարության որոշումը սխալ քայլ է:
Նրա խոսքով, «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի ընդունումն ավելի է հեռացնում Վրաստանին եվրոպական և եվրատլանտյան ինտեգրումից։
«Մենք կոչ ենք անում Վրաստանին փոխել ուղղությունը և հարգել խաղաղ բողոքի ցույցի իրավունքը»,- X սոցիալական ցանցում գրել է Դահլալլահը:
Իշխող «Վրացական երազանքը» երրորդ ընթերցմամբ ընդունել է «ռուսական օրենքը»՝ հանրային լայնածավալ բողոքի ակցիաների և արևմտյան գործընկերների քննադատության ֆոնին։
Խորհրդարանն ընդունեց «գործակալների մասին» աղմկահարույց օրենքը