Բռնություններ երեկվա ցույցերի ընթացքում

Վրաստանի խորհրդարանի մոտ մայիսի 14-ին «գործակալների օրենքի» դեմ ցույցի ժամանակ ոստիկանությունը ծեծի է ենթարկել «Հակաօկուպացիոն շարժման» ներկայացուցիչ Դավիթ Քացարավային և «Ինտերպրեսնյուզ» լրատվամիջոցի ֆոտոլրագրող Գիորգի Ժամերաշվիլիին:

Քացարավային բերման ենթարկելու կադրերից երևում է, որ Քացարավան հանրահավաքի մասնակիցներ հետ զրուցում է, երբ հատուկջոկատայինների շարքերից մի քանի հոգի միաժամանակ ազեցին նրա ուղղությամբ: Քացարավայի կինը՝ Սոփո Խաճապուրիձեն, պատմել է, որ բերման ենթարկելուց հետո ամուսնու «գլխին հարված են հասցրել», տեղափոխել են կլինիկա:

Ժամերաշվիլիին պատմել է, որ իրավապահներից մեկը մահակով հարվածել է իր ոտքին՝ լրագրողական պարտականությունները կատարելիս:

Ըստ առկա տեղեկությունների՝ մայիսի 14-ին 13 ցուցարար է բերման ենթարկվել:

Հիշեցնենք՝ իշխող «Վրացական երազանքը» երրորդ ընթերցմամբ ընդունել է «ռուսական օրենքը»՝ հանրային լայնածավալ բողոքի ակցիաների և արևմտյան գործընկերների քննադատության ֆոնին։ Դրան աջակցել է 84 պատգամավոր, դեմ՝ 30։

Խորհրդարանն ընդունեց «գործակալների մասին» աղմկահարույց օրենքը