Ցուցարարները Հերոսների հրապարակում են. նրանց բերման են ենթարկում

Վրաստանի խորհրդարանում «գործակալների օրենքի» ընդունման դեմ բողոքող ցուցարարների մի մասը «ո՛չ ռուսական օրենքին» կարգախոսերով շարժվել է Թբիլիսիի Հերոսների հրապարակ: Երթևեկությունն այստեղ ևս կաթվածահար է:

Տեղում աշխատող «Ալիք Մեդիա Վրաստան»-ի փոխանցմամբ՝ ցուցարարները փակել են Հերոսների հրապարակ մտնող գրեթե բոլոր փողոցները։ Տեղում մոբիլիզացված ոստիկանները բռնությամբ շարունակում են բերման ենթարկել ակցիայի մասնակիցներին:

Հիշեցնենք, որ հանրահավաքի մասնակիցների զգալի մասը շարունակում է մնալ խորհրդարանի հարակից տարածքում՝ Ռուսթավելիի պողոտայում:

Ի դեպ, իշխող «Վրացական երազանքը» երրորդ ընթերցմամբ ընդունել է «ռուսական օրենքը»՝ հանրային լայնածավալ բողոքի ակցիաների և արևմտյան գործընկերների քննադատության ֆոնին։ Դրան աջակցել է 84 պատգամավոր, դեմ՝ 30։

Թբիլիսին պետք օգտվի պատմական հնարավորությունից. Գերմանիայի ԱԳՆ