Թբիլիսին կորցնում է Եվրամիություն մտնելու հնարավորությունը

Լիտվայի Սեյմի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ժիգիմանտաս Պավիոլոնիսն անդրադառնալով Վրաստանի խորհրդարանի ընդունած «գործակալների մասին օրենքին», հայտարարել է, որ «այդպես Եվրամիություն մտնելու հնարավորություն չի լինի»։

Նա եվրոպացի այլ գործընկերների հետ Թբիլիսիում է։ Այժմ Վրաստանի մայրաքաղաքում են գտնվում նաև․

  • Չեխիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Պավել Ֆիշերը,
  • Լեհաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոգդան Կլիխը,
  • Ֆինլանդիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սեբաստիան Տինկինենը,
  • Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը։

Կառավարության ներկայացուցիչները չեն հանդիպել հիշյալ պատվիրակության անդամներին։ Նրանց «Վրացական երազանք»-ի գրասենյակում ընդունել է միայն խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Նիկոլոզ Սամխարաձեն։