Բեռլինում ևս բողոքում են «ռուսական օրենքի» դեմ

Վրաստանի խորհրդարանի ընդունած «գործակալների մասին օրենքի» դեմ վրաստանյան սփյուռքի ներկայացուցիչները բողոքի ցույցեր են անցկացնում աշխարհի տարբեր երկրներում: Բեռլինից «Ալիք Մեդիա Վրաստան»-ը փոխանցում է, որ ակցիայի մասնակիցները Վրաստանի դեսպանությունից պահանջում են գործադուլ անել։

Ակցիայի մասնակիցները հիմնականում Բեռլինի վրացական համայնքի անդամներն են, սակայն նրանց միացել են նաև գերմանացիներ՝ իրենց համերաշխությունը հայտնելով եվրոպական ապագային համար պայքարող վրացիներին։ Ցուցարարները վանկարկում են «ոչ ռուսական օրենքին», «ոչ ռուսական ռեժիմին»։

Բեռլինում բնակվող վրացիները «Ալիք Մեդիա Վրաստան»-ին փոխանցել են իրենց կոչն ուղղված արևմտյան գործընկերներին՝ պատժամիջոցներ սահմանել Վրաստանի կառավարության ներկայացուցիչների դեմ՝ Բիձինա Իվանիշվիլիի գլխավորությամբ, ինչպես նաև այն 84 պատգամավորների, որոնք կողմ են քվեարկել օրենքին։

Տեղում մոբիլիզացված է ոստիկանությունը, կոչ է անում ցուցարարներին տեղափոխվել մայթեր։