Խորհրդարանի մոտ իրավիճակը սրվել է

«Գործակալների մասին օրենքը» վերջին ընթերցմամբ ընդունելուց հետո օրենսդիր մարմնի մոտ իրավիճակը սրվել է։ Տեղում մոբիլիզացված է ոստիկանությունը։ Տեղում աշխատում էր «Ալիք Մեդիա Վրաստան»-ի նկարահանող խումբը։

Ներքին գործերի նախարարությունը փոխանցում է, որ այսօր ժամը 17:00-ից խորհրդարանի շենքում կակտիվանա անվտանգության կարմիր մակարդակը։

«Վրաստանի խորհրդարանի նախագահի 2023 թվականի սեպտեմբերի 4-ի հրամանի համաձայն՝ Վրաստանի խորհրդարանի պալատում անվտանգության պահպանման կանոնների հաստատման վերաբերյալ գործում են անվտանգության լրացուցիչ միջոցառումներ»,- ասված է խորհրդարանի մամուլի ծառայության հաղորդագրությունում։

Մինչ այդ որոշ ցուցարարներ մասամբ կոտրել են խորհրդարանի մոտ կանգնեցված թիթեղյա պատնեշը. ոստիկանները կանգնած են ուղիղ բարիկադի հետևում։

Նշենք, որ քիչ առաջ խորհրդարանի լիագումար նիստում «Գործակալների մասին» օրենքին կողմ է քվեարկել 84 պատգամավոր։