Օրենքը պատ է եվրաինտեգրման ճանապարհին. «Վրաստանի ազգային պլատֆորմ»

«Վրաստանի ազգային պլատֆորմն» այսօր հայտարարել է, որ այսօր «ռուսական օրենքի» երրորդ ընթերցմամբ ընդունումը պատ է Վրաստանի եվրաինտեգրման ճանապարհին:

Հայտարարության մեջ նշել են, որ օրենքի ընդունմամբ՝ պետության արտաքին քաղաքականության հռչակված ռազմավարական նպատակը՝ Վրաստանը Եվրամիության անդամ դառնալը, մարել է։

Տարածված հայտարարության մեջ կազմակերպությունն իր մտահոգությունն է հայտնել օրենքի երրորդ ընթերցմամբ ընդունման կապակցությամբ և նշել, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցության հակաարևմտյան հռետորաբանությունը վտանգում է Վրաստանի հարաբերությունները Եվրամիության, ԱՄՆ-ի և այլ դաշնակիցների հետ։

«Վերջին 30 տարիների ընթացքում Վրաստանը մի շարք հաջող քայլեր է կատարել դեպի ժողովրդավարացման և եվրաինտեգրման ճանապարհին, որոնք շոշափելի արդյունքներ են բերել երկրի ժողովրդավարության և եվրոպական ապագայի համար, բայց այսօր եկել է այն օրը, երբ մենք պետք է ասենք, որ Վրաստանի ժողովրդավարությունը կանգնած է ամենադժվար փորձության առաջ:

Մինչ օրս այս օրենքը, նախքան օրենք դառնալը, վրաց հասարակությանը հստակ ցույց էր տալիս այն նպատակները, որոնց ծառայում է. բռնություն, խարանում, այլակարծության հետապնդում, հասարակության պառակտում, առճակատում և եվրաինտեգրման գործընթացը փակուղի մտցնել»,- նշված է հայտարարության մեջ:

«Վրաստանի ազգային պլատֆորմը» նշել է, որ իշխանությունը չի լսել սեփական հասարակության խնդրանքը, երկրի միջազգային գործընկերներին և բարեկամներին, ովքեր խորհուրդ տվեցին չընդուել «ռուսական օրենքը»:

Չնայած հասարակության և արևմտյան գործընկերների կոչերին, «Վրացական երազանքն» այսօր ընդունեց «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» ռուսական օրենքը։

Խորհրդարանն ընդունեց «գործակալների մասին» աղմկահարույց օրենքը