Բրիտանիան Վրաստանում ռուսական միջամտություն է տեսնում

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Գրանթ Շապսը բրիտանական Sky News-ին տված հարցազրույցում ասել է, որ Վրաստանում ընթացող գործընթացներում Ռուսաստանի միջամտություն է տեսնում:

Շապսը աջակցություն է հայտնել Վրաստանի բնակչությանը, որը դեմ է երկրում ռուսական ազդեցությանը։

«Սա Ռուսաստանի միջամտությունն է Վրաստանում: Ճիշտ այնպես, ինչպես Ուկրաինայում, սակայն, իհարկե, ավելի ագրեսիվ։ Պուտինը չի կարող չմիջամտել. երբեմն ռազմական ճանապարհով, երբեմն՝ օգտագործելով այլ երկրներում ազդեցությունը։ Մենք դատապարտում ենք այդ ազդեցությունը և աջակցում ենք ժողովրդի՝ ռուսական ազդեցությանը դիմակայելու շարժմանը։ Վրաստանի դեպքում Պուտինն առնվազն ցույց տվեց, որ լավ երևույթ չէ աշխարհի և իր հարևանների համար»,- ասել է Շապսը։

Վրաստանի խորհրդարանն այսօր՝ մայիսի 14-ին, երրորդ ընթերցմամբ ընդունեց «գործակալների մասին օրենքը», որի դեմ Վրաստանում շուրջ մեկ ամիս շարունակվում են զանգվածային բողոքի ցույցեր։ Խորհրդարանում քննարկմանը զուգահեռ քաղաքացիները ակցիա են անցկացնում օրենսդիր մարմնի մոտ:

Խորհրդարանն ընդունեց «գործակալների մասին» աղմկահարույց օրենքը