Վրաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Բասը, որ այժմ զբաղեցնում է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի պաշտոնը, X սոցիալական ցանցում արձագանքել է Վրաստանում ընթացող գործընթացներին։
Բասը նշել է, որ չնայած վրաց ժողովրդի ցանկությանը, Վրաստանի կառավարությունը երկիրը հեռացնում է եվրատլանտյան կուրսից, այն կուրսից, որը ցանկանում է վրաց ժողովուրդը։
Նա Վրաստանի իշխող «Վրացական երազանքի» կուսակցությանը կոչ է անում աշխատել գործընկերների հետ, ովքեր աջակցում են ժողովրդի ձգտումներին։
«Բացի այդ, ես իշխանություններին կոչ եմ անում հետաքննել խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնության և ոտնձգությունների բոլոր դեպքերը։ ԱՄՆ-ը միշտ կանգնած է վրաց ժողովրդի կողքին»,- գրել է Բասը։
Խորհրդարանն ընդունեց «գործակալների մասին» աղմկահարույց օրենքը