Կառավարությունը չի ընդունել ԵՄ երկների պատվիրակությանը

Թբիլիսիում գտնվող Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայիլ Ռոթը երկրորդ օրն է, ինչ պաշտոնական այցով գտնվում է Թբիլիսիում։ X սոցիալական ցանցում Ռոթը գրել է, որ Վրաստանի կառավարության անդամները չեն հանդիպել իր գլխավորած պատվիրակությանը։

«Վրաստանի կառավարությունը հրաժարվել է խոսել մեզ հետ։ Մենք չենք եկել դասեր տալու, թե ինչ անել, այլ եկել ենք՝ քննարկելու ու միմյանց լսելու: Մեզ ընդունել է միայն խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեն, սակայն ոչ թե խորհրդարանում, այլ «Վրացական երազանքի» գրասենյակում»,- գրել է Ռոթը։

Ռոթի հետ Թբիլիսիում են Չեխիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Պավել Ֆիշերը, Լեհաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոգդան Կլիխը, Լիտվայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ժիգիմանտաս Պավիլիոնիսը և Ֆինլանդիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Սեբաստիան Տինկինենը:

Նրանց այցից առաջ՝ մայիսի 10-ին, Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ասել էր, որ չի հանդիպելու եվրոպական երկրների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների նախագահների հետ, քանի որ նրանք իրենց այցի համար հարմար ժամանակ չեն ընտրել։

«Ռուսական օրենքի» ընդունման դեպքում անդամակցության բանակցություններ չեն սկսվի. Ռոթ