Վրաստանի կողմից չվերահսկվող Հարավային Օսիայի ղեկավար Լեոնիդ Թիբիլովը Ռուսաստանի դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին վստահեցրել է, որ Ցխինվալին, այլ բնակավայրերը, շրջանային կենտրոնները վերափոխվել են, մարդիկ արդեն այլ աչքերով են նայում կյանքին: Նախօրեին Կրեմլում ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ընթացքում Թիբիլովն ասել է, որ Ռուսաստանի հետ իրենց համագործակցությունը շոշափելի արդյունք է տվել. «Մենք այսօր կարող ենք խոսել կառուցված շինությունների, նոր ճանապարհների, սոցիալական նշանակության օբյեկտների մասին, այս ամենը զգալի և տեսանելի է, և իհարկե, այս ամենի համար շնորհակալ ենք հզոր Ռուսաստանին»,-ասել է Թիբիլովը:
Ի պատասխան Պուտինը հաջողություն է մաղթել Հարավային Օսիայի նախագահական ընտրությունների հարցում՝ հույս հայտնելով, թե ամեն ինչ կանցնի օրենքների պահպանմամբ: Նրանք խոսել են նաև անվտանգության, սոցիալ-տնտեսական, քաղաքական թեմաներից։ Պուտինը նշել է, թե Ռուսաստանի և Հարավային Օսիայի միջև ձևավորվել են գերծընկերային հարաբերություններ, և ինքը գոհ է, որ Օսիայում իրավիճակը կայուն է: