Վրաստանի խորհրդարանի մոտ «գործակալների օրենքի» ընդունման դեմ գիշերած ցուցարարներին են միացել տարբեր բուհերի ուսանողներ: Ուսանողների երթը մեկնարկել է Թբիլիսիի պետական համալասարանի առաջին մասնաշենքի մերձակայքից և շարժվել դեպի խորհրդարանի շենք:
Երթին մասնակցող բուհերի ուսանողները վանկարկել են՝ «Վրաստա՛ն, Վրաստա՛ն»` վեր պարզած իրենց բուհերի անունները և օրենքը քննադատող պաստառները:
Տեղում աշխատում է «Ալիք Մեդիա Վրաստան»-ի նկարահանող խումբը:
Այս պահի դրությամբ (ժամը 14:00) Ռուսթավելիի պողոտան փակ է, երթևեկությունը՝ կաթվածահար:
Ուշագրավ է, որ վրաստանյան գրեթե բոլոր բուհերի ուսանողները ի նշան բողոքի դասադուլ են հայտարարել, նրանց միացել են դասախոսները, տարբեր արհմիություններ:
Ընդգծենք. Վրաստանի խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովը երրորդ ընթերցմամբ այսօր աջակցել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագծին։