Վարչապետն ու ՆԳՆ-ն Խոստանում են ճնշումներ կիրառել. ի՞նչ է կատարվում Թբիլիսիում

«Գործակալների մասին» օրենքի դեմ ցույցերի շարունակմանն ու ակտիվացմանը զուգահեռ՝ իշխանությունը սպառնում է, որ եթե հավաքը բռնի դառնա, ՆԳՆ-ն «կդիմի» Քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածի կիրառման։

Ցուցարարների գիշերակացի ֆոնին՝ վարչապետն ու ՆԳՆ-ն զգուշացնում են

Այս հոդվածը վերաբերում է «ռազմավարական կամ հատուկ նշանակության օբյեկտ գրավելուն», այն արգելափակելուն և առանձին դեպքերում նախատեսում է ազատազրկում մինչև 4 տարի ժամկետով։

Իրավապաշտպաններն այս հոդվածն անվանում են հնացած և խնդրահարույց։ Նրանք կարծում են, որ դրա օգտագործումը ՆԳՆ-ի կողմից անթույլատրելի է, և ասում են, որ պետությունը ռեպրեսիաներ է հայտարարելու խաղաղ ցուցարարների նկատմամբ։

Փորձագետները հայտարարում են, որ ամոթի միջանցքն ու աղմուկ կազմակերպելը որևէ օրենքի խախտում իրենից չի ներկայացնում ու այս հոդվածի կիրառումը նման դեպքում ուղղակիորեն ճնշումների նախապատրաստում է: Հոդվածը նաև առավել խիստ պատիժներ է ենթադրում մինչև չորս տարի ազատազրկմամբ: Փորձագետների գնահատմամբ, այս հնացած հոդվածը վաղուց չի կիրառվում ու ավելին՝ 1999 թվականից հետո որևէ կերպ չի փոփոխվել:
«Սոցիալական արդարության կենտրոն» ՀԿ-ի ղեկավարներից, Թամթա Միքելաձեն ֆեյսբուք սոցիալական ցանցում գրում է՝
«Նորմը խնդրահարույց է, քանի որ.
1. Հանցագործության ցուցակը շատ լայն է, և հետևանքների հետ մեկտեղ հանցագործություն է համարվում նաև օբյեկտների գործունեության հնարավոր խաթարումը, ինչը պետությանը տալիս է շատ լայն հայեցողություն.
2. Դա կանխատեսելի չէ և նույնիսկ Google-ի և Matsne.ge-ի կայքերում ռազմավարական և հատուկ նշանակության օբյեկտների ցանկը չի որոնվում, և քաղաքացուն դժվար է հասկանալ, թե որ օբյեկտներն են նկատի ունեցել օրենքը։
3. Ունի անհամաչափ ծանր պատիժներ և վնասակար ազդեցություն կունենա հավաքների ազատության վրա:
Այսօր պարոն Գոմելաուրին մեզ սպառնաց այս հնացած ու թերի նորմի կիրառմամբ։»

Ցուցարարները հայտարարում են՝ չեն վախենում Գոմելաուրիից ու պատրաստվում են լուսացնել խորհրդարանի մոտ՝ դիմավորելով «դավաճան պատգամավորներին» կազմակերպելով նրանց համար ամոթի միջանցք: