Թեթև մարդատար ավտոմեքենան Թբիլսիի Աղմաշենեբելի մայրուղում վրաերթի է ենթարկել կնոջն ու անչափահաս երեխային, վերջինս տեղում մահացել է, մայրը հոսպիտալացվել, նրա վիճակը գնատավում է ծայրահեղ ծանր: Ըստ նախնական տվյալների՝ ճանապարհին երկու մեքենա են բախվել, ինչից հետո BMW-ն ճանապարհի երթևեկելի մասից դուրս է եկել մայթ, ուր կանգնած են եղել մայրը և երեխան:
Ականատեսների վկայությամբ՝ մայրը և 11-ամյա դուստրը կանգառում են եղել, երբ մեքենան նախ հարվածել է երկաթյա ձողին: Ամենայն հավանականությամբ աղջիկը մահացել է երկաթյա ձողի հարվածից:
Քրեական գործ է հարուցվել Վրաստանի ՔՕ-ի 276 հոդվածի 5-րդ մասով՝ ճանապարհային երթևեկության կանոնների խախտումը, որը հանգեցրել է մահվան: Մեղավորին սպասվում է 4-7 տարվա ազատազրկում:
Աղմաշենեբելի պողոտայում երթևեկությունը սահմանափակված է: