Թբիլիսիում ընդդեմ «Վրացական երազանքի» կողմից երկրորդ ընթերցմամբ ընդունված «գործակալների օրենքի» հանրահավաքին Թբիլիսիի Եվրոպայի հրապարակում առնվազն 200 հազար քաղաքացի կար։
Մայիսի 11-ին կայացած հանրահավաքին Եվրոպայի հրապարակում և հարակից փողոցներում առնվազն 200 հազար մարդ կար: Ներառյալ դեպի Եվրոպայի հրապարակ գնացող մարդկանց հոսքը, «ռուսական օրենքի» դեմ եվրոպական երթին մասնակցած ցուցարարների թիվը հասել է 300 հազարի, — այս մասին գրում է Visioner X-ի էջը։
Նշվում է, որ հաշվարկն իրականացրել է Mapchecking համակարգչային ծրագիրը՝ օգտագործելով միջինից բարձր և լրիվ խտության ցուցանիշը։ Նրանց տվյալներով՝ 1քմ տարածքում 4-5 մարդ է եղել։