Մայիսի 12-ի ժամը 20։00-ի դրությամբ` Վրաստանի 11 բուհերի ուսանողներն ընդդեմ «ռուսական օրենքի» դասադուլ են հայտարարել։
Տեղեկատվությունը տարածում է «Ուսանողները եվրոպական ապագայի համար» շարժումը։ Նրանց խոսքով` դասադուլի գործընթացն ամեն պահ ուժեղանում է։
Դասադուլ են հայտարարել հետևյալ բուհերի ուսանողները.
- Թբիլիսիի պետական համալսարան,
- Իլիայի պետական համալսարան,
- GIPA,
- Վրաստանի համալսարան,
- Ալտե համալսարան,
- Թբիլիսիի արվեստի ակադեմիա,
- Կովկասի համալսարան,
- Բաթումիւ Շոթա Ռուսթավելիի անվան համալսարան,
- Բիզնեսի և տեխնոլոգիայի համալսարան,
- Թբիլիսիի պետական բժշկական համալսարան,
- Վրաստանի ազգային համալսարան։
Նրանք դասադուլի կոչ են անում համալսարանի բոլոր դասախոսներին և խնդրում՝ հրապարակայնորեն հայտարարել դասադուլի մասին։
Ի դեպ, երեկ՝ մայիսի 11-ին, Թբիլիսիի պետական համալսարանի որոշ ուսանողներ հրաժարվել են դասախոսություններին մասնակցել, քանի դեռ Վրաստանի կառավարությունը չի հանել ռուսական օրենքը։
Ընդգծենք` վրաստանյան տարբեր բուհերի դասախոսներ հայտարարում են, որ երկուշաբթի օրը, երբ խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովում երրորդ ընթերցմամբ կքննարկի «ռուսական օրենքը», իրենք դասախոսություն չեն անցկացնի։ Նրանց միացել են արհմիությունների և կրթության ոլորտի հետազոտողներ։