Վրաստանում վերջին ամսվա ընթացքում «գործակալների օրենքի» շուրջ զարգացած իրադարձություններն իրենց ազդեցությունն ունեցան սոցիալական ցանցերում գոյություն ունեցող իրավիճակի վրա. կրկին անգամ ակտիվացան մի շարք թրոլեր և բոտեր, դրանց դերը ստանձնեցին նաև իշխանության հետ կապ ունեցող իրական անձինք:
Համակարգված հրապարակումներ, ատելության լեզվի զանգվածային կիրառում, հոմոֆոբ բովանդակության գերակտիվ տարածում տիկտոկում. սրանք են հիմնական կետերը, որ հայտնվել են սոցցանցերի վերլուծության արդյունքում հրապարակված տարբեր հետազոտություններում:
Դիտեք տեսանյութը մինչև վերջ, եթե ուզում եք իմանալ ի՞նչ է թրոլն ու բոտը, ինչպե՞ս են դրանք կիրառվում վրացական մեդիա դաշտում ու սոցցանցերում այսօրվա դրությամբ: