Շվեդիայի Մալմյո քաղաքում ընթանում է «Եվրատեսիլ 2024» երգի մրցույթը։ Վրաստանի և Հայաստանի եվրատեսիլյան պատվիրակները ելույթ կունենան մայիսի 9-ին, երկրորդ կիսաեզրափակչում, որը տեղի կունենա Կենտրոնական Եվրոպայի ժամանակով՝ ժամը 21:00-ին (Թբիլիսիի ժամանակով՝ ժամը 23:00-ին)։
Վրաստանի այս տարվա պատվիրակ Նուցա Բուզալաձեն ելույթ կունենա 11 համարի ներքո։ Նրա օգտին Հայաստանից քվեարկելու համար հարկավոր է 1004 համարին ուղարկել հաղորդագրություն՝ 11 թիվը։
Հայաստանը «Եվրատեսիլ 2024» երգի մրցույթում ներկայացնում է «Լադանիվա» խումբը՝ «Ժակո» երգով։ Խումբը 8-րդ համարի ներքո հանդես կգա, նրան Վրաստանից ձայն տալու համար հարկավոր է 95100 համարին ուղարկել 08 թիվը։