Վրաստանում վիճահարույց «գործակալների մասին օրենքի» շուրջ լարվածությունը կարող է հարվածել երկրի տնտեսությանը և ներդրողների վստահությանը, ասել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD) նախագահ Օդիլ Ռենո-Բասոն։
«Գործակալների օրենքը» կհարվածի Վրաստանի տնտեսությանը. EBRD
«Մենք զարմացանք՝ տեսնելով, որ այն (օրինագիծը-հեղ.) վերադառնում է, մենք մտահոգված ենք այս գործընթացի դինամիկայով», — լրագրողներին ասել է Օդիլ Ռենո-Բասոն։
Նրա խոսքով, Վրաստանը տնտեսական օգուտներ է ստացել հաջող բարեփոխումներից. «Նոր միտումը և օրինագծի շուրջ լարվածությունը, սակայն, կարող են ազդեցություն ունենալ ունենալ մասնավոր հատվածի և երկրում ներդրումներ անելու պատրաստակամության վրա»։
Ըստ EBRD-ի Կովկասի տարածաշրջանային տնօրեն Ալկիս Դրակինոսի, ներդրումային միջավայրը դեռ չի փոխվել, սակայն օրենքի նախագիծը պոտենցիալ սպառնալիք է։
Ի դեպ, EBRD-ը մինչ այժմ Վրաստանում ներդրել է 5,16 մլրդ եվրո, դրա մոտ կեսը մասնավոր հատվածում։ Նրա ներկայիս նախագծերի պորտֆելը Վրաստանում կազմում է 1,11 մլրդ եվրո։
Բորելին կոչ են արել զրկել Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակից