Այսօր՝ մայիսի 7-ին, հարձակվել են «Տեղեկատվության ազատության զարգացման ինստիտուտի» (IDFI) գործադիր տնօրեն Գիորգի Կլիդիաշվիլիի և «Ֆորմուլա» հեռուստաընկերության նկարահանող խմբի վրա:
IDFI-ից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել են որ անհայտ անձը հարձակվել է նկարահանող խմբի և ՀԿ-ի ղեկավարի վրա, երբ Կլդիաշվիլին Շվեդիայի դեսպանատան մոտ հեռուստաալիքին հարցազրույց էր տալիս։
Կազմակերպության տվյալներով՝ Կլիդիաշվիլիին կլինիկա տեղափոխելու կարիք չի եղել։
«Ֆորմուլա»-ի տեղեկություններով՝ հարձակվողը Ռևազ Վաշակմաձեն է։
Վաշակմաձեն «Վրացական երազանք»-ի նվիրատուների թվում է. նա Վրաստանի իշխող կուսակցությանը նվիրաբերել է 50 լարի։