Մայիսի 7-ի ժամը 14։00-ի դրությամբ վատ եղանակի պատճառով Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոճանապարհը շարունակում է փակ մնալ։
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում առկա է ձնահյուսի վտանգի բարձր մակարդակ, հետևաբար այս հատվածում բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների տեղաշարժն արգելված է։
Այս տեղեկությունը հայտնել է Վրաստանի ճանապարհային դեպարտամենտը։