Վրաստանի Սվանեթիի շրջանում, արդեն վեցերորդ օրն է` փնտրում են ավտոմեքենայով Նակրա գետն ընկած երկու դեռահասի, գրել է formulanews լրատվամիջոցը:
Փրկարարները կիրակի օրը հայտնաբերել են դեռահասներից մեկի մարմինը, իսկ երկու անհետ կորածների որոնողական աշխատանքները դեռ շարունակվում են։
Ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի է ունեցել մայիսի 2-ին Նակրա գյուղի մոտ։ Աշակերտները վերադառնում էին Ճուբերիից:
Որոնողական աշխատանքները շարունակվում են նաև Էնգուրի գետում, որին միանում է Նակրա գետը։ Երկու գետերն էլ վարարել են՝ ավելի բարդացնելով դպրոցականների որոնումը։