Երեկվա օրը համառոտ. մայիսի 6

«Որպեսզի Վրաստանը չգնա Պուտինի ճանապարհով, պետք է պատժամիջոցներ կիրառել երկրի ռուս խամաճիկների նկատմամբ»,- այս վերտառությամբ հոդված է հրապարակել ամերիկյան The Hill պարբերականը, որի հեղինակներն են ԱՄՆ Պետդեպարտամենտի նախկին օգնական Դեյվիդ Կրամերը և Վրաստանում ԱՄՆ նախկին դեսպան Յան Քելլին:

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի «Դեմոկրատների» առաջնորդ Հակիմ Ջեֆրիսի կարծիքով՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը փորձում է վերստեղծել Խորհրդային Միությունը և դրանով իսկ վտանգել ՆԱՏՕ-ի դաշնակիցներին։

«Վրաստանն անցյալ աշնանը հայտարարեց, որ ցանկանում է անդամակցել Եվրամիությանը։ Դա հնարավոր չի լինի, եթե Վրաստանի կառավարությունը որոշի Ռուսաստանի ցանկությունների հիման վրա օրենքներ ընդունել»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջիմ Օ’Բրայենը:

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է ռուսական օկուպացիոն ուժերի ներկայացուցիչների կողմից ապրիլի 29-ին Վրաստանի քաղաքացի Ռամազ Բեղելուրիի ապօրինի առևանգմանը:

Վրաստանի կառավարության վարչակազմը հաղորդել է վարչապետ Իրակլի Կոբախիձեի՝ մայիսի 5-ին Սիոնի տաճարում Զատկի պատարագին ներկա գտնվելու մասին։ Այնտեղ նշված է, որ Կոբախիձեն եղել է «խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի, գործադիր և օրենսդիր իշխանությունների անդամների հետ»։

Աշխարհի տարբեր երկրներում բնակվող վրացի էմիգրանտները շարունակում են «Ո՛չ ռուսական օրենքին, այո՛ Եվրոպային» խորագրով ցույցեր անցկացնել` հաջակցություն Վրաստանում «գործակալների օրենքի» դեմ բողոքող ցուցարարների:

Վրացի ուսուցիչ, «Ուսուցչի ազգային մրցանակ»-ի առաջին մրցանակակիր Լադո Աբխազավայի խոսքով, Լանչխութիում հարձակվել են իր վրա։

Anonymous հաքերների և ակտիվիստների միջազգային խումբը հայտարարել է, որ Վրաստանի չորս կառավարական կայք է արգելափակել:

Վրաստանի եկամուտների ծառայության տվյալներով՝ 2024 թվականի մարտին 11 հազար 841 աշխատակցի վճարվել է 100 լարիից պակաս գումար։

Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվության համաձայն՝ մայիսի 6-ի օրվա վերջից մինչև մայիսի 7-ի օրվա երկրորդ կեսը Վրաստանում կպահպանվի անձրևոտ եղանակը։