Anonymous-ը շարունակում է արգելափակել կառավարական կայքերը

Anonymous հաքերների և ակտիվիստների միջազգային խումբը մայիսի 5-ին հայտարարել է, որ Վրաստանի չորս կառավարական կայք է արգելափակել: Այդ տեղեկությունը նրանք տարածել են X-ի իրենց միկրոբլոգում։

Ըստ Anonymous-ի՝ արգելափակվել են հետևալ կայքերը.

  • «Վրացական երազանք» կուսակցություն (41.ge),
  • Վրաստանի քաղաքացիական ռեգիստրի ծառայություն (sda.gov.ge),
  • Վրաստանի քարտեզների ռեգիստր (maps.gov.ge),
  • Վրաստանի օրենսդրական տեղեկագիր (matsne.gov.ge):

«Մարդիկ չպետք է վախենան իրենց կառավարությունից, կառավարությունը պետք է վախենա իր ժողովրդից»,- գրել է Anonymous-ը։

Ընդգծենք՝ այսօր առավոտվա ժամը 11:00-ի տվյալներով՝ չի գործում միայն «Վրացական երազանք» կուսակցության (41.ge) կայքը, մյուս կայքերի աշխատանքը վերականգնվել է:

Ի դեպ, Anonymous-ը ստանձնել էր Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության և իշխանամետ POSTV հեռուստաընկերության կայքերի փակման պատասխանատվությունը, փակել էր նաև Վրաստանի ներքին գործերի նախարարության կայքէջը:

Ավելի վաղ՝ հաքերային խումբը սպառնացել է Վրաստանի կառավարությանը, որ հանրահավաքի մասնակիցների վրա հարձակմանը հաջորդելու է պետական ​​բոլոր պաշտոնյաների մասին տեղեկատվության հրապարակումը։