Այսօր Ուղղափառ աշխարհը նշում է Սուրբ Զատիկի փառավոր տոնը։
Վրաց Ուղղափառ եկեղեցում Հիսուս Քրիստոսի չարչարանքների, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրը մեկնարկել է Ավագ (կարմիր) ուրբաթով։ Երեկ երեկոյան բոլոր ուղղափառ եկեղեցիներում սուրբ պատարագ է մատուցվել, բաժանվել է սուրբ կրակը։
Վրաստանի պատրիարքարանը հրապարակել է Կաթողիկոս-Պատրիարք Իլիա Երկրորդի շնորհավորանքը՝ Զատկի տոնի կապակցությամբ։
Զատկական օրերին վրաց Ուղղափառ եկեղեցու ծխականները ձու են ներկում, պատրաստում զատկական թխվածքներ:
Ավագ ուրբաթը, ինչպես նաև Սուրբ Զատկին հաջորդող օրը` երկուշաբթին, Վրաստանում պաշտոնապես ոչ աշխատանքային օրեր են հայտարարված։ Վրաստանի կառավարության որոշմամբ` այս տարի մայիսի 7-ը, 8-ը, 10-ը (9-ը ոչ աշխատանքային էր) ևս ոչ աշխատանքային օրեր են հայտարարված։