Թբիլիսիում Ազատության հրապարակի մոտ` «Պարագաֆ» հյուրանոցի հարակից տարածքում, մեկնարկել է «գործակալների օրենքի» դեմ բողոքի ցույցը։ Ցույցի մասին նախապես տեղեկություն էր տարածել «Սիրցխվիլիա» շարժումը։
Տեղում հավաքված ցուցարարները ինչպես անցած ցույցերին, տարբեր գրություններով պաստառներ են բռնել, հիմնական խորագիրն է՝ «Ո՛չ ռուսական օրենքին»։
Ի դեպ, վերջին երեք օրերի ընթացքում ոստիկանությունը ցույցերից բերման է ենթարկել մոտ 100 խաղաղ ցուցարարի.
- ապրիլի 30-ի մայիսի 1-ի գիշերը՝ 63,
- մայիսի 1-ի լույս 2-ի գիշերը՝ 5,
- մայիսի 2-ի լույս 3-ի գիշերը՝ 23:
Թբիլիսիում իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Վերջին 2 շաբաթվա ընթացքում Թբիլիսիում շարունակական, լայնածավալ բողոքի ցույցեր են ընթանում ընդդեմ «ռուսական օրենք» անունը ստացած «գործակալների մասին օրենքի»։ Իշխանությունը ջրցան մեքենաներ, արցունքաբեր գազ, «պղպեղի սփրեյ» և ռետինե փամփուշտներ է օգտագործում խաղաղ ցուցարարների դեմ։